Թրամփի և Քլինթոնի վերջին հեռուստաբանավեճը դիտել է մոտ 72 մլն մարդ
ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի շրջանակում թեկնածուների միջև անցկացված 3-րդ՝ վերջին հեռուստաբանավեճը դիտել է 71.6 մլն հեռուստադիտող: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press գործակալությանն ու «Nielsen» հետազոտական ընկերության վիճակագրական տվյալներին:
Այսպիսով՝ հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջև կայացած վերջին հեռուստաբանավեճը դիտումների առումով դարձել է պատմության ընթացքում 3-րդ ամենադիտվածը:
Նշվում է, որ 1980թվականին նախագահի թեկնածուներ Ջիմի Քարտերի և Ռոնալդ Ռեյգանի միջև կայացած հեռուստաբանավեճը դիտել է 80.6 մլն մարդ, ինչը ներկայում 2-րդ լավագույն ցուցանիշն է