Շաքրո Մոլոդոյի «աջ ձեռք» համարվող հայտնի հայ գործարարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Միջազգային հետախուզում է հայտարարվել հեղինակավոր գործարար Կոնստանտին Մանուկյանի նկատմամբ, ով «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի (Զախարի Կալաշով) «աջ ձեռքն է»։ Այս մասին գրում է Rosbalt-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում առկա իր աղբյուրին։
Մանուկյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Օպերատիվ տվյալներով՝ նա այժմ թաքնվում է Հայաստանի տարածքում։
Մանուկյանի նկատմամբ ձեռնարկված միջոցառումները ուղիղ կապ ունեն ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից անցկացվող հետաքննության հետ (ՌԴ քրեական օրենսգրքի 210 հոդված՝ հանցավոր խմբավորման կազմակերպում), որի գլխավոր ֆիգուրանտը Զախարի Կալաշովն է: