Լեհաստանն ամեն շաբաթ կեղտաջուր է լցնում Մոսկվայի վրա. Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է բարելավել հարաբերությունները Լեհաստանի հետ, սակայն ժամանակն է, որ Վարշավան դադարի կեղտաջրեր թափել Մոսկվայի հետ հարաբերությունների վրա։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կատարած հայտարարությանը:
Զախարովան նշել է, որ Մոսկվան Վարշավայի մասին խոսում է միայն այն ժամանակ, երբ հստակ թեմաներ կան:
«Մենք Լեհաստանի մասին խոսում ենք արտգործնախարարությունների գծով շփումների ժամանակ: Իսկ միակ բանը, որ մենք ենք լսում Լեհաստանից ամեն շաբաթ՝ հերթական կեղտաջրերն են մեր հասցեին: Մենք պատրաստ ենք բարելավել հարաբերությունները Լեհաստանի հետ, սակայն դրանք վատացնողը մենք չենք եղել»,-հայտարարել է նա: