Շշից դուրս են եկել ջիներ՝ «ԻՊ»-ի և «Ջաբհաթ ան Նուսրայի» ջիները. Լավրովը՝ Արևմուտքին
Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը Մերձավոր Արևելքում բաց է թողել «ԻՊ»-ի և «Ջաբհաթ ան Նուսրայի» ջինին: Այս մասին գրում է ТАСС-ը:
Լավրովը մասնավորապես ասել է. «Վերահսկելի քաոսի սադրումը կարող է հանգեցնել բազում բացասական հետևանքների։ Արևմուտքը չի թաքցրել իր բացասական վերաբերմունքը մեր դիրքորոշման նկատմամբ: Նա ասում էր, որ մենք պատմության սխալ կողմում ենք։ Արդյունքում, շշից դուրս է եկել ջինը, և ոչ թե մեկ, այլ՝ մի քանի ջիներ, որոնցից ամենավտանգավորը դարձան «ԻՊ»-ի և «Ջաբհաթ ան Նուսրայի» ջիները»:
Ավելի վաղ, Սերգեյ Լավրովը նաև հայտարարել էր, որ առկա է մեծ ռիսկ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները կարող են իրաքյան Մոսուլից դուրս գալով՝ շարժվել դեպի Սիրիա: