Վիկտորյա Բեքհեմը փորձում է չշպարվել դստեր ներկայությամբ
Աշխարհի ամենաոճային մայրերից մեկը՝ Վիկտորյա Բեքհեմը, փորձում է դստեր ներկայությամբ հնարավորինս քիչ օգտագործել դեկորատիվ կոսմետիկա: Բանն այն է, որ նորաձև ոճաբանը վախենում է, որ դուստրը կկրկնօրինակի իրեն և շատ վաղ տարիքից կսկսի օգտագործել շպարվելու համար նախատեսված միջոցներ:
Ինչպես հայտնում է “Elle” ամսագիրը, Բեքհեմը հարցազրույցի ժամանակ նշել է, որ իր համար կարևոր է, որ երեխաները վայելեն իրենց մանկությունը և չձգտեն շուտ մեծանալ:
Բացի դրանից, “Spice Girls”-ի նախկին անդամը փորձում է չճնշել իր երեխաներին, քանի որ այնուամենայնիվ շրջակա միջավայրը ազդում է նրանց վրա: Նրա երեխաները չեն ստանում այն ամենը ինչ խնդրում են, հայտնել է երգչուհին: