Աշակերտների թվաքանակի խնդիր կա. ԿԳ նախարարը՝ Սյունիքի մարզում ուսուցիչների դրույքաչափի ցածր լինելու մասին (տեսանյութ)
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ԱԺ-ում Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Սյունիքի մարզում ուսուցիչների դրույքաչափը ցածր է, նա պատասխանեց, որ աշակերտների թվաքանակի խնդիր կա:
«Կառավարության ծրագրի մեջ կա փոքր դպրոցների ֆինանսավորման նոր մեթոդոլոգիայի մշակում: Այնպես պետք է անենք, որ դրույքաչափերը նախ ամբողջությամբ օգտագործվեն և հնարավորինս չկիսվեն, մասնատվեն: Այդ խնդիրը հիմնականում 100-300 աշակերտ ունեցող դպրոցների պարագայում է»,- նշեց նախարարը:
Ըստ նրա՝ Սյունիքում կան շատ փոքր քանակությամբ դպրոցներ, որտեղ կարող են լինել նման խնդիր: «Ես կխոսեմ Կրթության վարչության պետի հետ և կհասկանամ, որովհետև այդպիսի ահազանգ որպես խնդիր՝ չի հնչեցվել»,- պնդեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: