ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Հալեպում իրավիճակը չի կարգավորի. Շտայնմայեր
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը Հալեպում իրավիճակի կարգավորման չի հանգեցնի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մամուլում բարձրաձայն կոչերն ու հայտարարությունները չեն օգնի ոչ երեխային, ոչ մայրերին, ոչ հորը, ոչ հիվանդ կամ վիրավոր քաղաքացիներին, ովքեր Հալեպում սնունդի կամ բուժօգնության կարիք ունեն»,-ասել է Շտայնմայերը:
Ըստ Շտայնմայերի՝ համաշխարհային հանրությունը ձգտում է լուծել ուկրաինական ճգնաժամն ու դադարեցնել Հալեպի ռմբակոծությունը: