Հանրապետության որոշ ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հանրապետության ամբողջ տարածքում հոկտեմբերի 20-ին՝ ժամը
09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:
Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Վանաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի
ավտոճանապարհներին, Ճամբարակ - Բերդ հատվածում և Վարդենյաց լեռնանցքում
խիտ մառախուղ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա
հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: