ՌԴ-ն հույս ունի, որ ԱՄՆ-ը կազդի գրոհայինների առաջնորդների վրա և կապահովի Հալեպից նրանց ելքը
Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ը և մյուս շահագրգիռ կողմերը կազդեն գրոհայինների առաջնորդների վրա և կապահովեն Հալեպից նրանց ելքը։
Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյի կատարած հայտարարությանը, որում մասնավորապես ասվում է.
«Հուսանք, որ ԱՄՆ-ը և մյուս շահագրգիռ կողմերը կազդեն զինված խմբավորումների առաջնորդների վրա և կապահովեն հիվանդների, վիրավորների տարհանումը, ինչպես նաև քաղաքից խաղաղ բնակիչների և գրոհայինների դուրսբերումը: Ռուսական և սիրիական օդանավերը 10 կմ-ից շատ չեն մոտենում քաղաքին»: