ՌԴ-ի պատասխանն ԱՄՆ-ին ցավոտ է լինելու. Սերգեյ Ռյաբկով
Ռուսաստանը գործող միջոցներ կգտնի ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների, և դրանք կարող են բավականին ցավոտ լինել Վաշինգտոնի համար: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի՝ Պետդումայի նիստին ունեցած ելույթին, որտեղ դիտարկվում էր ԱՄՆ-ի հետ պլուտնիումի ոչնչացման մասին համաձայնագրի դադարեցման մասին հարցը:
Նրա խոսքով՝ այժմ ամերիկյան պատժամիջոցների ցանկում կա Ռուսաստանից 281 իրավաբանական անձ և իշխանության բոլոր ճյուղերի 81 ներկայացուցիչ:
«Եթե ԱՄՆ-ն, «հաշվի չառնի ողջախոհությունը և փորձը», և այնուամենայնիվ որոշի ընդլայնել պատժամիջոցները, ապա «մեր զինանոցում կգտնվեն քայլեր, որոնք բավականին ցավոտ հետևանքներ կունենան» Վաշինգտոնի համար»,- հայտարարել է փոխարտգործնախարարը և հավելել,-«Առաջին հերթին, այս ամենում, ինչը վերաբերում է ամերիկյան դիրքորոշմանը և քաղաքականությանն աշխարհում, ապա ՌԴ-ն չի ընդունում նման դիրքորոշումը և ԱՄՆ-ի որդեգրած քաղաքական կուրսը»: