Որն է «Նորմանդական քառյակ»-ի այսօրվա հանդիպման նպատակը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խեսել է «Նորմանդական քառյակ»-ի այսօրվա հանդիպման նպատակների մասին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Այսօրվա հանդիպման նպատակը Մինսկի համաձայնագրի իրականացման խոչընդոտների պարզաբանումն է: Ոչ ոք չի հրաժարվում նորմանդական ձևաչափից Մինսկի համաձայնագիրն իրականացնելիս»,- ասել է Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ վերջերս բազմաթիվ փորձագիտական բանակցություններ են իրականացվել Մինսկում, սակայն այդպես էլ դրական արդյունք չի գրանցվել Մինսկի համաձայնագրի իրագործաման հետ կապված: