Սիրիան Ղրիմը ճանաչել է ՌԴ-ի անբաժան մաս
Սիրիայի իշխանությունը Ղրիմը ճանաչել է որպես ՌԴ-ի անբաժան մաս: Այս մասին սիրիական խորհրդարանի ներկայացուցիչ Խադիջա Աբբասը հայտարարել է «Sputnik» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նա հիշեցրել է, որ Ղրիմը նախկինում եղել է Խորհրդային Միության կազմում, ապա հանրաքվեի արդյունքների համաձայն` «վերադարձել է իր արմատներին»: «Նրանք (թերակղզու բնակիչները) որոշել են միավորվել իրենց երկրի հետ: Մենք ընդունում ենք, որ Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մասն է»,-ասել է Աբբասը:
Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի կազմում հայտնվեցին 2014 թվականի մարտին թերակղզում անցկացված հանրաքվեից հետո: Քվեարկության արդյունքում բնակիչության ձայների մեծամասնությամբ կայացվեց նման որոշում: Կիևը հրաժարվել է ճանաչել հանրաքվեի արդյունքները: Մոսկվան պնդում է, որ ՌԴ-ի հետ թերակղզու միավորումը կատարվել է միջազգային նորմերին համաձայն: