Ուոլթ Դիսնեյ. մարդ, ով անջնջելի հետք թողեց մանուկների կյանքում
Վալտեր Էլիաս Ուոլթ Դիսնեյ ամերիկացի ֆիլմարտադրող, ռեժիսոր, կինոսցենարիստ, հնչյունավորող, մուլտիպլիկատոր, ձեռնարկատեր, մշակութային բրենդ և բարերար։
Իր եղբոր՝ Ռոյ Դիսնեյի հետ համատեղ «Ուոլթ Դիսնեյ» ընկերության համահիմնադիրն է, որը հետագայում դարձավ աշխարհի ամենահայտնի ֆիլմարտադրող ընկերություններից մեկը։
Այժմ այն հայտնի է որպես Ուոլթ Դիսնեյ ընկերություն, որի տարեկան եկամուտը կազմում է 36 միլիարդ դոլար (2010 ֆինանսական տարվա տվյալներով)։
Որպես մուլտիպլիկատոր և գործարար՝ Դիսնեյը մասնավորապես նշվում է որպես հայտնի ռեժիսոր և հայտնի շոումեն, ինչպես նաև որպես անիմացիայում զվարճությունների այգու դիզայնի նորարար։ Նա իր անձնակազմի հետ ստեղծել է տարատեսակ մտացածին կերպարներ՝ այդ թվում և Միկի Մաուսին, Դոնալդ Դաքին և Գուֆիին։ Դիսնեյն ինքն է հնչյունավորել Միկի Մաուսին։ Իր կյանքի ընթացքում նա ստացել է Օսկարի պատվավոր շքանշան և ընդհանուր 59 առաջադրումից հաղթել 22-ը։
Նա ռեկորդ է սահմանել՝ 1 տարում ստանալով 4 Օսկար։ Նա ավելի շատ առաջադրումներ և մրցանակներ ունի, քան որևէ այլ անհատ պատմության մեջ։ Ինչպես նաև, Դիսնեյը ստացել է 7 Էմմի մրցանակ։ Դիսնեյի անունով են կոչվել Դիսնեյլենդին և Ուոլթ Դիսնեյի համաշխարհային առողջարանը ԱՄՆ-ում, ինչպես նաև Տոկիոյի, Փարիզի և Հոնկ Կոնգի համաշխարհային առողջարանները և Կալիֆորնիայի արվեստի ինստիտուտը։
Դիսնեյը մահացել է 1966 թվականի դեկտեմբերի 15-ին Բուրբանկում թոքերի քաղցկեղից։ Նա թողել է հսկայական ժառանգություն, այդ թվում, բազմաթիվ անիմացիոն մուլտֆիլմեր և գեղարվեստական ֆիլմեր՝ արտադրված իր կյանքի ընթացքում։ Թողել է իր կազմակերպությունը, այգիներ և անիմացիոն ստուդիա, որ կրում էր իր անունը։