Արդյո՞ք Արթուր արքան և նրա ասպետները գոյություն են ունեցել
Ըստ ավանդության՝ Արթուր արքան ապրել է 5-6-րդ դարերում: Ջախջախել է Բրիտանիա ներխուժած գերմանացի սաքսոնական ցեղերին։ Բրիտանական էպոսի («Արթուրիանա») և բազմաթիվ ասպետական վեպերի կենտրոնական հերոսը։
Առայժմ պատմաբաններին չի հաջողվել գտնել Արթուրի իրական գոյության ապացույցներ, սակայն շատ ուսումնասիրողներ չեն բացառում, որ կերպարի պատմական նախատիպը գոյություն է ունեցել։
Լեգենդի համաձայն՝ Արթուրը իր պալատում՝ Կամելոտում, հավաքեց Կլոր սեղանի հմայիչ ու ազնիվ ասպետներին։ Արթուրի և նրա ասպետների քաջագործությունների մասին բազմաթիվ լեգենդներ և ասպետական վեպեր կան՝ հիմնակականում վերաբերում են Սուրբ Գրաալի փնտրտուքներին և գեղեցիկ կանաց փրկությանը։
Արթուր արքայի և նրա ասպետների մասին էպոսը հիմնականում ծառայել է գրական ստեղծագործությունների, կերպարվեստի, կինոյի և արվեստի այլ ձևերի համար։