Ալիևը հայտնել է նավթի՝ իր համար շահավետ գինը
Նավթի մեկ բարելի դիմաց 60-70 դոլարի սահմանում գինը շահավետ է բոլոր արդյունահանող երկրներին: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևըի կատարած հայտարարությանը:
«Ընդհանուր տրամադրվածությունը նավթի գինը մինչև 60, գուցե նաև մինչեւ 70 դոլար բարձրացնելն է։ Դա, իմ կարծիքով, բոլորին շահավետ կլինի՝ և՛ ընկերություններին, և՛ արդյունահանող երկրներին, և՛ սպառողներին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ՕՊԵԿ-ը համաձայնության է հասել նավթի արդյունահանումը օրական մինչև 32․5 միլիոն բարել սահմանափակելու մասին։
Դրանից հետո այս տարվա սեպտեմբերի վերջին «Brent» տեսակի նավթի գինը հաղթահարել է 50 դոլարի սահմանը։