Լեդի Գագայի եղունգը վաճառվել է 13 հազար դոլարով
Մեծ Բրիտանիայի բնակիչը համացանցում վաճառել է արհեստական եղունգ, որը համերգի ժամանակ կրել է Լեդի Գագան: Այս մասին հայտնում է Artifact.com-ը՝ աճուրդների համար նախատեսված կայքը:
Աճուրդում վաճառված եղունգը վաճառվել է 13 հազար դոլարով: Ձախ ձեռքի ճկույթի արհեստական սև եղունգը զարդարված է ոսկե ուլունքներով: Երգչուհին իր եղունգը կորցրել է 2012 թվականի սեպտեմբերին, Դուբլինում կայացած համերգի ժամանակ: Եղունգին կից նամակում նշվում է, որ այն գտել է բեմի աշխատողներից մեկը՝ կարծելով, որ այն կիթառի մեդիատոր է:
Վաճառողն ապրանքի հետ երկու լուսանկար է ներկայացրել: Դրանցից մեկում Լեդի Գագայի ձեռքին այդ եղունգը բացակայում է: Մյուս լուսանկարում, որն արվել է համերգից մեկ օր առաջ, Գագայի բոլոր եղունգները երևում են լուսանկարում: