Լիտվայի նախագահը ՌԴ-ի կողմից «Իսկանդեր»-ի տեղակայումը Կալինինգրադում ագրեսիա է համարել
Ռուսաստանի կողմից «Իսկանդեր» համալիրները Կալինինգրադում տեղակայելը Եվրոպայի դեմ ուժի ագրեսիվ ցուցադրություն է։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում տալով Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտենի կատարած հայտարարությանը:
«Հաշվի առնելով այն փաստը, որ «Իսկանդեր»-ը հարձակվողական սպառազինություն է, դա նշանակում է ուժի ագրեսիվ ցուցադրություն և ոչ միայն Բալթյան երկրների նկատմամբ, այլ՝ ամբողջ Եվրոպայի»,-ասել է նախագահը՝ ֆինն գործընկեր Սաուլի Նիյնիստյոյի հետ հանդիպման ավարտին։