Ոչինչ չպետք է բացառել. Ալիևը՝ ԵԱՏՄ մտնելու մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը РИА Новости գործակալության հետ ունեցած հարցազրույցի ժամանակ հայտարել է, որ չպետք է բացառել Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորությունը: Սակայն նա նշել նաև, որ երկիրը դեռ իրեն վստահ է զգում իր ներկայիս կարգավիճակում:
«Այդ թեմայով խոսակցություններն ընթանում են վաղուց՝ և՛ փորձագիտական հանրությունում, և՛ տարբեր երկրների քաղաքական էլիտաների շրջանում: Այսպես ասեմ, որ մենք սկզբունքորեն այսօր մեզ բավական վստահ ենք զգում այն կարգավիճակում, որում գտնվում ենք: Այդ պատճառով, մենք դեռ պետք է նայենք, թե ինչպիսին կլինեն միտումները: Իհարկե, եթե միությունը գրավիչ դառնա, ապա շատերը կձգտեն միանալ դրան: Այնպես որ, ոչինչ բացառել պետք չէ, բայց ներկայիս փուլը ես հենց այդպես կբնութագրեի»,- հայտարարել է Ալիևը՝ «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում: