Պուտինը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների լավագույն պատասխանի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պատասխանի լավագույն տարբերակը ազատ գործարարությամբ զբաղվելն է: Այս մասին գրում Է Gazeta.ru-ն:
«Մենք ընդհանուր մոտեցում ունենք ազգայն առաջնահերթությունների վերաբերյալ: Այն է՝ ապահովել մաքսիմալ ազատություն բիզնեսում: Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ սա լավագույն պատասխանն է արտաքին խոչընդոտներին»,- «Գործարար Ռուսաստան» համագումարի ժամանակ ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ Դաշնային և տարածաշրջանների ղեկավար մարմիններում ավելի շատ են հայտնվում մարդիկ, ովքեր հասկանում են բիզնեսի հետ կապված խնդիրների մասին և աշխատում են դրանք շտկելու ուղղությամբ: