Եղիսաբեթ 2-րդն ու պատրիարք Կիրիլը հանդիպել են
Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն ու Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրiլը հանդիպել են Բուքինգհեմյան պալատում: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Թագուհին նաև Անգլիայի եկեղեցու գլուխն է համարվում:
Պատրիարքն ու թագուհին քննարկել են Մերձավոր Արևելքում ուղղափառների կարգավիճակը:
Պատրիարք Կիրիլը շաբաթ օրն է սկսել իր այցելությունը Մեծ Բրիտանիա, որպեսզի մասնակցի Բրիտանիայում ռուսական եկեղեցիների 300-ամյակին նվիրված միջոցառումներին: