Ադրբեջանը գոհ է Ռուսաստանի հետ ունեցած ռազմատեխնիկական համագործակցության զարգացումից. Ալիև
«Ադրբեջանը գոհ է Ռուսաստանի հետ ունեցած ռազմատեխնիկական համագործակցության զարգացումից և չի պատրաստվում որևէ բան փոխել», - «РИА Новости» տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այս գործում մեր հիմնական գործընկերը Ռուսաստանն է: Ռուսաստանի հետ, եթե չեմ սխալվում, մենք ստորագրել ենք մինչև 5 մլրդ. դոլարի պայմանագրեր, որոնց մեծ մասը արդեն իրականացվել է: Այսինքն` այսօր ադրբեջանական բանակը հիմնականում զինված է ռուսական զենքով: Մենք գոհ ենք այս համագործակցությունից և մենք ռուսական զենքի հիմնական և խոշար գնորդներից ենք»,- ասել է նախագահը:
Ալիևը նաև հիշեցրել է, որ Բաքուն զենք է գնում նաև Թուրքիայից, Իրանից, Բելառուսից, Իսրայելից, նախատեսում է ստեղծել նման համագործակցության Պակիստանի հետ: Բայց դա չի նշանակում, որ փոփոխություն կլինի Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած փոխհարաբերություններում: