Հրեաների Լացի պատը
Արևմտյան պատ, Լացի պատ կամ Ա-Կոտել (եբր.՝ הַכֹּתֶל הַמַעֲרָבִי, հա-Կոտել հա-Մաարավի, Աշկենազական արտասանությունը` Կոսել ), Երուսաղեմի հին քաղաքի պատի մաս (485 մ երկարությամբ), որը պահպանվել է մ.թ.ա 70 թվականին հռոմեացիների կողմից Երկրորդ Տաճարի կործանումից հետո։ Այն համարվում է հուդայականության խոշորագույն սրբավայր։ Բազում դարեր շարունակ համարվում է բազմաթիվ հրեաների հույսի ու հավատքի խորհրդանիշ, նրանց ուխտագնացությունների աղոթավայրը։
Ամենավաղ աղբյուրը, որը հրեաներին կապում է Լացի պատի հետ, թվագրվում է 4-րդ դարին։ 20-րդ դարում Սիոնիստական շարժման հետ մեկտեղ պատը դարձավ հրեական համայնքի և մահմեդական արաբների կրոնական առաջնորդների միջև առաջացած վեճերի պատճառներից մեկը։