Պիզայի թեք աշտարակը, որի կառուցման համար պահանջվել է մոտ 200 տարի
Պիզայի թեք աշտարակ (իտալերեն։ Torre pendente di Pisa) կամ էլ պարզապես Պիզայի աշտարակ (La Torre di Pisa), աշտարակ է Իտալիայում։ Գտնվում է Պիզա քաղաքում։ Հայտնի է նրանով, որ այն թեք է և այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ընկնում է։
Աշտարակի շինարարության համար պահանջվել է մոտ 200 տարի, այն սկսվել է 1173 թ. օգոստոսի 9-ին և երկու ընդմիջումներով շարունակվել է մինչև 1360 թվականը։ Նախագծի հեղինակն էր Բոնանո Պիզանոն։
Նախատեսված է եղել, որ աշտարակը պետք է լինի ուղղաձիգ, սակայն շինարարների սխալի պատճառով հիմնվելուց կարճ ժամանակ անց սկսել է թեքվել։
Աշտարակի բարձրությունը գետնից 56.67 մ է, հիմքի մոտ պատերի հաստությունը 2.44 մ է, քաշը կազմում է 14 500 տոննա։ Աշտարակն ունի 296 աստիճան։ Մինչև 1990-ից 2001 թթ. կատարված վերակառուցման աշխատանքներն աշտարակի թեքությունը եղել է 5.5 աստիճան,սակայն, ներկայումս 3.99 աստիճան է։ Սա նշանակում է, որ աշտարակի գագաթի հորիզոնական տեղաշարժը կազմում է 3.9 մ: