Թուրքիայում ադրբեջանուհու են խեղդամահ արել

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Բիգադիչ շրջանում ադրբեջանուհի է սպանվել: Այս մասին գրում է APA գործակալությունը՝ հղում տալով թուրքական «Akşam» թերթին:
Թերթի փոխանցմամբ` 66-ամյա Սամայա Կ.-ին խեղդամահ է արել 68-ամյա Շ.Ֆ.-ն, որի հետ կինն ապրում էր շուրջ 4 ամիս: Ընտանեկան վեճի հետևանքով Սամայան որոշել էր լքել տունը, հենց այդ ժամանակ նրա քաղաքացիական ամուսինը հարձակվել է և սկսել խեղդել կնոջը:
Սամայային սպանելուց հետո տղամարդն անձամբ ներկայացել է շրջանի ոստիկանություն և պատմել կատարվածի մասին:
Շ.Ֆ.-ն ձերբակալվել է, իսկ Սամայայի դին տարել են դիահերձարան: