Էրդողանի հիշեցումը՝ ԱՄՆ-ին
Թուրքիան պակաս իրավունքներ չունի Մոսուլի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրման գործողությանը մասնակցելու, քան ԱՄՆ-ն, որը 2003 թվականին մտավ Իրաք առանց այն ժամանակվա առաջնորդ Սադդամ Հուսեյնի հրավերի:
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Anadolu» գործակալությանը:
«Մոսուլի ազատգրման գործողությանը մասնակցում են երկրներ, որոնք ոչ մի հարաբերություն չունեն տարածաշրջանի հետ: Նրանք դա անում են միայն այն հիմքով, որ իրենց հրավիրել է Բաղդադը: Այդ դեպքում ինչո՞ւ Իրաքի իշխանությունները չեն մերժել նրանց, ովքեր երկրում էին առանց որևէ հրավերի: Հրավիրե՞լ էր արդյոք նրանց Սադամ Հուսեյնը 14-15 տարի առաջ: Սակայն նրանք, այնուամենայնիվ, մտան երկիր: Արյուն հեղվեց, մահացավ ավելի քան մեկ միլիոն մարդ»,-հայտնել է Էրդողանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան կմասնակցի Մոսուլի ազատագրմանը: