Միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի որդին իր 18-ամյակը նշել է՝ ծախսելով 12 մլն ռուբլի (տեսանյութ և լուսանկարներ)
Մոսկվայի «Sixty» շինության դռները նախորդ գիշեր փակ են եղել նույնիսկ հայտնի ռեստորանի ամենանվիրված հաճախորդների համար:
«РЕСО-Гарантия» ընկերության ղեկավար, 57-ամյա Սերգեյ Սարկիսովը մեծ շքեղությամբ նշել է որդու 18-ամյակը՝ կրեդիտային քարտից 6 միլիոն հատկացնելով նրա համար, որպեսզի ամեն ինչ արվի: Այս մասին գրում է Life.ru-ն:
Երեկվա աշակերտները, իսկ այժմ արդեն Մոսկվայի ամենաբարձրակարգ համալսարանների ուսանողները մի քանի ժամ տոնել են 18-ամյա տղայի ծննդյան տարեդարձը՝ խնջույքի վայր ժամանելով թանկարժեք մեքենաներով: