Թրամփը կրկին մեղադրել է Քլինթոնին
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Թրամփը իր մրցակից Քլինթոնի կողմնակիցներին մեղադրել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Օրինջ շրջանում հանրապետականների ընտրաշտաբի վրա հանրձակման մեջ:
Թրամփի խոսքերով` այդ հարձակման պատճառն այն է, որ հանրապետականները դեռևս հաղթողի դիրքերում են:
Թվիթթերյան իր էջում նա գրել է. «Կենդանիները, որոնք ներկայացնում են Քլինթոնին և նրա կուսակցությունը, Հյուսիսային Կարոլինա նահանգի Օրինջ շրջանի հանրապետականների ընտրաշտաբի վրա պայթուցիկներ են նետել»:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ Քլինթոնը ելույթ էր ունեցել այս թեմայի շուրջ:
Միջադեպը տեղի է ունեցել վերջերես. անհայտ մարդիկ ինքնաշեն պայթուցիկներ են նետել հանրապետականների ընտաշտաբի վրա: