Թուրքիայի Իզմիր քաղաքում երկրաշարժ է գրանցվել

Այսօր առավոտյան Թուրքիայի Իզմիր քաղաքում երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է տղի մամուլը` մասնավորապես նշելով, որ զգացած ցնցումները տեղի բնակչության մոտ խուճապ և իրարանցում են առաջացրել:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում, իսկ ուժգնությունը եղել է 4.7 բալ:
Հայտնի է նաև, որ երկրաշարժի հետևանքով առաջացած ցնցումների օջախը գտնվել է 8.3 կմ խորության վրա:
Երկրի ընդերքի շարժը զգացվել է նաև Իզմիրի մոտակայքում գտնվող թուրքական կղզիներից մեկում` Քուշադասում: