Շակիրան կրծքով կկերակրի որդուն մինչև նրա քոլեջ հաճախելը
Շակիրան ամբողջովին տարված է մայրական բերկրանքով:
Երգչուհին խոստովանել է, որ կրծքով կերակրելն իրեն մեծ հաճույք է պատճառում:
«Կրծով կերակրելը կյանքիս ամենավառ փորձերից մեկն է: Ես չեմ կարողանում կանգ առնել»,- ասել է երգչուհին' կատակելով, թե մտադիր է կրծքով կերակրել որդուն մինչև նրա քոլեջ հաճախելը: Նա նաև նշել է, որ կրծքով կերակրելն օգնում է ազատվել հղիության ժամանակ ձեռք բերած ավելորդ քաշից:
«Բոլորը համոզված էին, որ ես դառնալու եմ հիստերիկ մայր, բայց սխալվեցին: Ես որևէ լարվածություն չեմ զգում և շատ երջանիկ եմ որդուս կողքին»: