ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան սպառնում են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներով
Մեծ Բրիտանիան և ԱՄՆ--ն մտածում են Ռուսաստանի և Սիրիայի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին՝ կապված Հալեպում իրավիճակի սրացման հետ: Այս մասին հայտնել են բրիտանական և ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Բորիս Ջոնսոնն ու Ջոն Քերրին: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Մենք չպետք է թուլացնենք Ասադի ռեժիմի, Ռուսաստանի և Իրանի վրա գործադրվող ճնշումը: Մենք պետք է ուժեղացնենք ճնշումը»,- հայտնել է Ջոնսոնը Լոնդոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Նա պարզաբանել է, որ հնարավոր պատժամիջոցները տնտեսական բնույթ կունենան:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ կասկածում է Ռուսաստանի և Ասադի ունակությունների վրա, որոնց շնորհիվ երկիրը կարող է «հաղթել Սիրիայի պատերազմը»: