Գրողի ծոցը նրանց. Պուտինը՝ պատասխան պատժամիջոցների չեղարկման մասին (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով երկրի դեմ պատժամիջոցների հետ կապված իրավիճակը, նշել է, որ Ռուսաստանը մտադիր չէ մեղմացնել հակապատժամիջոցները: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Գրողի ծոցը»,- նշել է նախագահը: Նա ընդգծել է, որ այդ միջոցառումները ոչ թե պատժամիջոցներ են եղել, այլ «իրենց շուկան պաշտպանելու քայլ»:
«Մենք ամեն ինչ արել ենք այնտեղ, որտեղ մեզ ձեռնտու է ինչ-որ բան անել և ոչինչ չենք անելու նրա համար, որպեսզի ինչ-որ մեկին պատժենք՝ պատժելով մեզ: Տոմս առնել ու չգնալ. այսպես մենք չենք վարվի»,- նշել է ռուս նախագահը:
Պուտինի խոսքով՝ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառել ոչ թե ինչ-որ խնդիրներ լուծելու նպատակով, այլ Ռուսաստանին զսպելու: