Չինաստանը Ռուսաստանի սահմանի մոտ օդանավակայան կկառուցի
Չինական Հեյլունցզան նահանգում, որը սահմանակից է Ռուսաստանի հետ, կկառուցվի օդանավակայան: Ինչպես ներկայացնում են իրազեկ մարմինները` այն հենց սահմանի վրա է լինելու` չինական Սույֆենհե քաղաքի մոտակայքում: Ռուսական սահմանամերձ գյուղի հետ այն միանում է սահմանային անցակետով:
Ըստ տեղական աղբյուրների ներկայացուցիչների` օդային նավահանգստի ներդրումները կկազմեն 179 մլն. դոլար: Սպասվում է, որ օդանավակայանը մեկ տարվա ընթացքում կսպասարկի մոտ 450 հազար ուղևորների և տոննաներով բեռ
կտեղափոխի:
Հաղորդվում է, որ ճանապարհների շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են:
Սույֆենհեն հանդիսանում է խոշորագույն անցակետ ՌԴ բեռներ փոխադրելու համար: