Ռուսաստանը և Հնդկաստանը գիտության և տեխնոլոգիաների բնագավառներում համատեղ հանձնաժողով կստեղծեն
Հնդկաստանը և Ռուսաստանը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համատեղ հանձնաժողով կստեղծեն: Այս մասին հայտնել է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Gazeta.Ru-ին:
Ըստ Ռոգոզինի` Ռուսաստանի և Հնդկաստանի համագործակցությունը նոր տեխնոլոգիաների յուրացման հարցում եզակի նշանակություն ունի: Փոխվարչապետը ասել է, որ ինքն անձամբ կգլխավորի ռուս-հնդկական կոմիտեի ռուսական կողմը:
Հնդկաստանի կողմը կներկայացնի երկրի պաշտպանության նախարար Մանոհար Պարրիկարը:
«Մենք կարող ենք շատ բան անել միասին, այդ թվում` տիեզերքում, տիեզերական տարածության, տիեզերական արդյունաբերության մեջ», - ասել է Ռոգոզինը:
Փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանի և Հնդկաստանի համագործակցությունը ենթադրում է տեխնոլոգիաների, նաև տեղեկատվություն փոխադարձ փոխանակում: