Ջոնի Դեփը ցածր հոնորարի պատճառով հրաժարվել է նոր ֆիլմից
Ամերիկյան հայտնի դերասան Ջոնի Դեփը հրաժարվել է Բարրի Լեվինսոնի «Black Mass» ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորելուց, հայտնում է Lenta.ru-ն:
Դեռ 2013թ-ի ձմռանը հայտարարվել էր, որ դերասանը նկարահանվելու է ֆիլմում< իսկ Դեփը հանդես կգա իռլանդական մաֆիայի պարագլխի դերում: Նկարահանումները պետք է սկսվեին մայիսին, սակայն դերասանը հրաժարվել է Նկարահանվել ՝ պատճառաբանելով ցածր հոնորարը: Դեփն իր դերի համար նախատեսել էր 20 մլն դոլար, սակայն ֆիլմի հանդեպ պոտենցիալ ներկայացուցիչների նվազ հետաքրքրությունը պրոդյուսերներին ստիպել է նվազեցնել ֆիլմի բյուջեն: Ըստ այդմ էլ, դերասանին առաջարկել են 10 մլն դոլար, ինչը չի գոհացրել Դեփին:
Ֆիլմի սցենարի հիմքում համանուն վերնագրով գիրքն է: Այն ներկայացնում է իռլանդական մաֆիայի և ՀԴԲ-ի (Հետաքննության դաշնային բյուրո) դիվային դաշինքի պատմությունը: