Մերկելը հանդես է եկել ՌԴ-ի պատժամիջոցները խստացնելու հայտարարությամբ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է առաջարկել ԵՄ-ը Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացանել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում տալով Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ի հայտարարությանը:
Ըստ տարածված տեղեկությունների` Մերկելը հոկտեմբերի 20-21-ին ԵՄ գագաթնաժողովի ժամանակ հանդես կգա նման հայտարարության :
Հրատարակչությունը նաև նշում է, որ պատժամիջոցներ են կիրառելու ինքնաթիռների կառուցաման ոլորտում և ռազմարդյունաբերական համալիրի հանդեպ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պատժամիջոցների տևողությունը, որը կիրառվել էր Ռուսաստանի հանդեպ ուկրաինական իշխանությունների կողմից, լրացել է սեպտեմբերի 16-ին: