Բրյուս Ուիլիսի առանձնատունը վաճառվում է 22 մլն դոլարով
Հայտնի ամերիկյան դերասան Բրյուս Ուիլիսը վաճառքի է հանել Հուլիվուդում գտնվող իր առանձնատունը: Ինչպես հայտնում է Forbes-ը ՝ տան համար սահմանված է 22 մլն դոլար:
Հրապարակված հայտարարության մեջ չի հստակեցվում վաճառողի անունը, սակայն Huffington Post-ի տեղեկացմամբ առանձնատան սեփականատերը Բրյուս Ուիլիսն է:
Նկարագրության համաձայն՝ տունը կառուցված է 1828թ-ին իսպանական ոճով: Ընդհանուր մակերեսը կազմում է 965 ք/մ: Առանձնատունն ունի 11 սենյակ և նույն քանակությամբ լոգասենյակ: Տունն ունի նաև թենիսի կորտ, լողավազան և մի քանի այլ շինություններ:
Դերասանը առանձնատունը ձեռք է բերել 2004թ-ին պրոդյուսեր Ալան Լեդդ կրտսերից՝ 9 մլն դոլարով: