Ռուսաստանը և Հնդկաստանը ակտիվորեն կհամագործակցեն ֆիլմարտադրության ոլորտում
Ռուսաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը կինոյի բնագավառում: Բացի այդ, 2017 թ.-ին տեղի կունենա «Հնդկական մշակույթի օրերը Ռուսաստանում» փառատոնը: Այդ մասին հաղորդում է Tass.ru-ն` հղում անելով համատեղ «Գործընկերություն հանուն աշխարհի խաղաղության և կայունության» վերտառությամբ հայտարարությանը, որը արել են ՌԴ նախագահ Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրի Մոդին:
«Հաշվի առնելով, որ «Ռուսական մշակույթի օրերը Հնդկաստանում» փառատոնը հաջողություն ունեցավ 2016 թ.-ին, որոշվել է կազմակերպել «Հնդկական մշակույթի օրեր Ռուսաստանում» փառատոն նաև 2017 թ.-ին», - ասված է հայտարարության մեջ:
Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել կինոյի ոլորտում, Ռուսական և հնդկական կինոընկերությունների միջև համագործակցությունը խրախուսելու և Ռուսաստանի ու Հնդկաստանի միջև համատեղ արտադրություն սկսելու համար հնարավոր միջկառավարական համաձայնագրի ստորագրելու վերաբեյալ ևս խոսվել է:
Բացի այդ, կողմերը հաստատել են իրենց հետաքրքրությունը 2016-2018թթ.-ին մշակութային փոխանակումների ոլորտում համաձայնագրի արագ ստորագրման և երկու երկրների միջև մշակութային համագործակցության ընդլայնման շուրջ: