Մոսկվայում ԱՄՆ-ի կիբերհարձակման սպառնալիքը «կրակի հետ խաղալ» են անվանել
ԱՄՆ սպառնալիքը, թե կիբերհարձակում կգործեն ՌԴ-ի վրա որակվել է որպես «կրակի հետ խաղ»: Այս մասին գրում է Интерфакс-ը` հղում տալով տեղեկատվական անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Կրուտսկիխի տարածած հայտարարությանը:
Վերջինս ասել է. «ԱՄՆ-ն կիբերպատերազմի է պատրաստվում և ցանկանո՞ւմ է մեզ վախեցնել: Դա միամտթյուն է և անպատասխանատվություն նրանց կողմից: Նրանք փորձում են կրակի հետ խաղալ»:
Կրուտսկիխը նել է, որ ՌԴ-ի դեմ արված ոչ մի գործողություն անպատիժ չի մնա: Ըստ նրա` ԱՄՆ-ն փորձում է վախեցնել Ռուսաստանին, փոխարենը պայմանավորվելու:
«Դա հիմարություն է, անպատկառություն»,- ասել է նա: