Լավրովը Լոզանում հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարճատև հանդիպում է ունեցել Իրանի գործընկերոջ` արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարֆի հետ: Այս մասին գրում է РИА «Новости»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանց հանդիպումը տեղի է ունեցել նախքան Սիրիայի հարցով Լոզանում կայանալիք բազմակողմ բանակցությունների մեկնարկը:
Պատվիրակության անդամները նշում են, որ այս հանդիպումը երկար չի տևել: