Իրանի նախագահն անտեսել է Էրդողանի հրավերը
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չեղյալ է հայտարարել իր այցը Թուրքիա: Երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով նա պետք է մասնակցեր Մովլանին նվիրված միջոցառմանը:
Սակայն անանուն դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Ահմադինեժադը գերադասել է ընդունել մեկ այլ հրավեր: