Եղանակը՝ Հայաստանում
Հոկտեմբերի 17-19-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, Լոռու, Տավուշի, Սյունիքի լեռնային գոտիներում և Արցախի նախալեռնային հատվածներում ձյան տեսքով: Հատկապես Լոռի, Տավուշ, Սյունիք և Արցախ խորհուրդ ենք տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 16-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-19-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռիի, տավուշի Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում ձյան տեսքով: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն 17-18-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, Լոռիում, տավուշում, Սյունիքում և Արցախում 15-20 աստիճանով: 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 6-8 աստիճանով:
Երևանում՝
Հոկտեմբերի 16-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ին սպասվում է թույլ անձրև: