Ռուսաստանն ու Հնդկաստանը զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հետ կապված համաձայնագիր են ստորագրել
Ռուսաստանն ու Հնդկաստանը (ЗРК) С-400 «Триумф» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հետ կապված համաձայնագիր են ստորագրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանի և Հնդկաստանի նախագահների հանդիպման արդյունքում՝ համաձայնագիր է ստորագրվել նաև հնդկական պարեկային նավերի և «КА-226Т» ուղղաթիռների ծրագրի հետ կապված:
Դաշնային ծառայության ռազմատեխնիկական համագործակցության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինն ասել է, որ «С-400»-ի մատակարարման ծրագիրը զարգացման փուլում է: