«Գիշերային գայլեր»-ի նվերը՝ Պուտինին
«Գիշերային գայլեր» մոտոակումբի անդամները Ռուսաստան են հասցրել չեռնոգորյան կառավարիչ Պյոտր Նեգոշի փայտյա քանդակը, որը Չեռնոգորիայի բնակիչների նվերն է Վլադիմիր Պուտինին։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ակումբի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ քանդակը պահվում էր մասնավոր հավաքածուում: Հեղինակը հանդիսանում է հանրահայտ բալկանցի քանդակագործ Յովան Պոպովիչը:
Պուտինին հղված հաղորդագրության մեջ ասվում է, որ Սերբիայի ու Չեռնոգորիայի ժողովուրդները «սիրում են Ռուսաստանը, հիանում են նրանով ու բոլոր ուժերով, երբեմն էլ հակառակ քաղաքական կոնյուկտուրայի, ձգտում են պահպանել եղբայրական կապերը»։