«Խորհրդավոր ընթրիքը» կտավն ու իրական կերպարները
Նկարիչների ստեղծած կտավները, երբեմն իրենց մեջ գաղտնիքներ են պարունակում, որոնք անգամ դարեր անց չեն բացահայտվում՝ անհայտն մնալով մարդկության համար: Դրանցից մեկը՝ «Խորհրավոր ընթրիքը» կտավն է:
Լեոնարդո դա Վինչին այն նկարել է Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիեյի վանքի սեղանատան պատին։ Գործը սկսել է մոտավորապես 1495 թվականին։ Նկարի բարձրությունը 460 սմ է, լայնությունը՝ 880 սմ։
«Խորհրդավոր ընթրիքը» նկարելիս Լեոնարդո դա Վինչին մեծ նշանակություն էր տվել Հիսուսի և Հուդայի կերպարներին և երկար ժամանակ նրանց համար բնորդներ է փնտրել:
Հիսուսի կերպարի համար նա գտել էր բնորդ երգչախմբից` նկարելով երգիչներից մեկին:
3 տարի անց, Հուդայի կերպարը ստեղծելիս մի հարբեցողից պարզվում է, որ այդ հարբեցողը 3 տարի առաջ երգել է երգչախմբում և հանդիսացել է Հիսուսի կերպարի բնորդը: