ՆԱՏՕ-ն անհանգստացած է ռուսական հրթիռների տեղակայմամբ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն անհանգստացած է իր սահմանին ռուսական հրթիռների տեղակայման հարցով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանը մեծ թվով հրթիռներ է տեղակայել մեր սահմանին»,-Հռոմում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ շարունակում են իրականացնել ուժեղ պաշտպանության քաղաքականություն և պահպանել քաղաքական երկխոսությունը: