ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցները միայն ԱՄՆ-ին են ձեռնտու. Աքսյոնով
Ղրիմի Ղեկավար Սերգեյ Աքսյոնովը ասել է, որ ռուսական ընկերությունների դեմ Արևմուտքի պատժամիջոցները, որոնք սրվել են այն բանից հետո, երբ Ղրիմը մտել է Ռուսաստանի կազմի մեջ, ոչ մեկի համար շահավետ չեն, բացի ԱՄՆ-ից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք և մեր գործընկերները հասկանում եք, որ ՌԴ-ի եմ պատժամիջոցները միայն ԱՄՆ-ին են ձեռնտու»,-ասել է Աքսյոնովը:
Աքսյոնովը նաև հույս է հայտնել, որ տնտեսական պատժամիջոցները գոնե ժամանակավորապես կդադարեցվեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալացի պատգամավորները, ովքեր աշխատանքային այցով Ղրիմում են եղել, Ղրիմը ճանաչել են Ռուսաստանի մաս: