Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակ է ստացել
ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում կայացել է Պուլիտցերյան 100-րդ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ համալսարանի նախագահ Լի Բոլինջերը մրցանակներ է շնորհել տարբեր անվանակարգերում հաղթողներին: Այս մասին գրում է Pulitzer.org-ը:
Հաղթողների անունները հրապարակվել էին դեռևս ապրիլին, սակայն հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է միայն հիմա:
Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը մրցանակի է արժանացել «Պոեզիա» անվանակարգում՝ «Օզոնի հանդես» («Ozone Journal») բանաստեղծությունների շարքի համար, որում հեղինակն անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային: