Մոսկվա-Երևան ողբերգական վթարի հետևանքով զոհվել է ռուս 17-ամյա մարզիկը և նրա մարզիչը
Ստացված տեղեկությունների համաձայն` տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով 5 զոհերից 2-ը ազգությամբ ռուս են: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
«Ներկա պահին պարզվել է, որ զոհերի թվում Ռուսաստանի 2 քաղաքացի կա` այն երիտասարդներից մեկը, ով Հայաստան էր գալիս մրցումների մասնակցելու համար: Նա 17 տարեկան էր: Մահացել է նաև նրա մարզիչը: Մնացյալ զոհերը ՀՀ քաղաքացիներ են»,- հայտնում են իրազեկ աղբյուրները:
Բացի այդ` Հայաստանի Հանրապետության ՔԿ-ի մամուլի վարչությունից հայտել են ՌԴ 3 քաղաքացիների և ՀՀ 2 քաղաքացիների մահվան մասին: