Անթալիայի և Կեմերի ճանապարհների միջև տեղի է ունեցել հրթիռային հարված

Թուրքիայում Անտալիայի և Կեմերի ճանապարհների միջև տեղի է ունեցել հրթիռային հարված, ինչի արդյուքնում այն հարվածել է խանութին, որը զբաղվում է ձկան արտադրությամբ: Այս մասին հայտնել է CNN Turk-ը:
Նշվում է, որ պայթյունի ժամանակ վիրավորվել է մի քանի մարդ, սակայն հստակ թիվը ներկա պահին հայտնի չէ:
Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության և ոստիկանական մեքենաները: