Պուտինը Սիրիայում օդուժի տեղակայման վերաբերյալ օրենք է ստորագրել
ՌԴ նախագահ Պուտինը Սիրիայի հետ համաձայնեցված օրենք է ստորագրել ռուսական զինված ուժերի օդային ստորաբաժանումների խմբերի տեղակայման վերաբերյալ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով Կրեմլի պաշտոնական կայքին:
Սիրիայում ռուսական օդուժի տեղակայման մասին համաձայնագիրը կիրառվում է ստորագրման պահից և անժամկետ է:
Հոկտեմբերի 7-ին Պետդուման վավերացրել էր Սիրիայի տարածքում օդուժի տեղակայման մասին ռուս-սիրիական համաձայնագիրը, որը կնքվել էր Դամասկոսում` 2015թ.-ի օգոստոսի 25-ին:
Կնքված համաձայնագրում ներկայացված պայմանների համաձայն` Ռուսաստանն ինքն է որոշում օդուժի խմբավորումների կազմը` սիրիական իշխանությունների հետ համաձայնեցված: